Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Անգելովսկին մեկնաբանել է 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Տղաները կրկին հպարտացրին մեր ժողովրդին՝ մրցելով աշխարհի քառակի չեմպիոնների և Եվրոպայի եռակի չեմպիոնների հետ: Նրանք մեր հերոսներն են, ամբողջ երկիրը ցնծում է:
Մենք երբեք այսքան տիտղոսներ ունեցող թիմի դեմ հաղթանակ չենք տարել: Ուրախ եմ աշխատել այս խաղացողների հետ, շնորհավորում եմ նրանց:
Հիմա պետք է հանգստանանք, սա դեռ վերջը չէ: Սա հաղթանակ է ամբողջ ժողովրդի համար», — Անգելովսկու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Այս պահին J խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի հավաքականը՝ ունենալով 100 տոկոսանոց արդյունք (9 հնարավորից՝ 9 միավոր)։ Հյուսիսային Մակեդոնիան երկրորդն է, իսկ Գերմանիան երրորդը․ երկու հավաքականներն էլ ունեն հավասար՝ 6 միավոր, սակայան բալկանյան երկրի ներկայացուցիչները խփած և բաց թողնված գնդակների տարբերությամբ առավելություն ունեն գերմանացիների նկատմամբ։ Ռումինիան և Իսլանդիան ունեն երեքական միավոր, Լիխտեյնշտեյնը դեռ միավորներ չի վաստակել։