Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի ծառայություններով:
Ըստ Calciomercato-ի ՝ «ծեր սենյորայի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին արդեն կապվել է նիդերլանդացի կիսապաշտպանի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ քննարկելու տեղափոխության պայմանները:
«Այաքսի» հետ 18-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Գրավենբերխը, որին անվանում են «նոր Պոգբա», Էրեդիվիզիում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երեք գոլի եւ հինգ գոլային փոխանցման հեղինակ: