ԱԱ-2022-ի ընտրական փուլում Պորտուգալիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին: Գոլով աչքի ընկավ նաև Կրիշտիանու Ռոնալդուն:
Ֆուտբոլիստը խաղից հետո գրառում է կատարել ինստագրամյան իր էջում:
«Կարևոր հաղթանակ մեր նպատակի ճանապարհին: Շնորհավորում եմ թիմին»,-գրել է Ռոնալդուն:
Պորտուգալիան գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: