Խոսե Մարիա Ռամոսը՝ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հայրը, վստահություն է հայտնել, որ ֆուտբոլիստն ու մադրիդյան թիմը նոր պայմանագիր կկնքեն․
«Սերխիոն ընդհանրապես չի անհանգստանում։ Նա հանգիստ է։ Նա միանգամայն վստահ է, որ կմնա «Ռեալում»։ Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա դեռ ժամանակ կա»,- Ռամոսի հոր խոսքերն է փոխանցում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոսը «Ռեալի» կազմում 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Սերխիոյի գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ ավարտվում է 2021 թվականի հունիսին։