«Սան Պաուլուի» պաշտպան Դանիել Ալվեշը խոստովանել է, որ ցանկացել է խաղալ Անգլիայի առաջնությունում:
«Այո, ցավում եմ, որ չկարողացա դա անել: Ինձ դուր է գալիս տեղի բնակչության վերաբերմունքը ֆուտբոլի և ֆուտբոլիստների նկատմամբ: Նրանք հարգում են այս խաղը»,-Ալվեշի խոսքերն է փոխանցում fichajes.com-ը:
«Յուվենտուսում» անցկացրած մրցաշրջանից հետո բրազիլացին խոսում էր «Բարսելոնային» կրկին իր ծառայություններն առաջարկելու մասին: