Մարտի 27-ին Բելգրադում տեղի է ունեցավ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումը Սերբիայի և Պորտուգալիայի ազգային հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:
Սերբիայի հավաքականի առաջին գոլը խփեց հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը: Այս գնդակը Միտրովիչի 39-րդ գոլն էր Սերբիայի հավաքականի կազմում:
Նա գերազանցեց Ստեֆան Բոբեկի ռեկորդը (38 գոլ Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում): Այժմ Միտրովիչը ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է:
Հիշեցնենք, որ Սերբիան Հարավսլավիայի, Սերբիայի ու Չեռնոգորիայի ազգային հավաքականների իրավահաջորդն է: