Հարձակվող Սադիո Մանեն ասել է, որ չի մտածում «Լիվերպուլը» լքելու մասին:
«Ես երջանիկ եմ այս ակումբում և հաճույքով եմ խաղադաշտը կիսում թիմակիցներիս հետ: Մենք պետք է շարունակենք պայքարել և մնալ մոտիվացված:
Պայքարելիս երբեք չես փորձում արդարացումներ ներկայացնել: Միասին իմ թիմակիցների հետ լինելն է, որ ինձ մեծ էներգիա է հաղորդում:
Մենք հաջողության ենք հասել, բայց հիմա դա անցյալում է, և դա կյանքի մի մասն է: Ես ավելի քան երբևէ հպարտ եմ, որ «Լիվերպուլի» խաղացող եմ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Marca-ն: