Լուիս Մուրիելը կարող է ամռանը փոխել ակումբային գրանցումը։ «Ատալանտայի» հարձակվողը հայտնվել է «Ինտերի» դիտակետում։
La Gazetta dello Sport-ի աղբյուրի համաձայն՝ ներաձուրիները հետաքրքրություն են ցուցաբերում 30-ամյա հարձակվողի նկատմամբ: Չնայած Իտալիայի առաջնությունում իրենց վստահ ելույթներին, «Ինտերը» չափազանց անհաջող հանդես եկավ եվրագավաթներում: Անտոնիո Կոնտեն պնդում է, որ թիմի պահեստայինների նստարանը շատ կարճ է և դժվար է պայքարել բոլոր մրցաշարերում հավասարապես:
Միլանցիների մարզիչը նախընտրում է ամռանը ուժեղացնել կազմը Լուիս Մուրիելով:
Նշենք, որ կոլումբացին հաջող մրցաշրջան է անցկացնում ՝ իր ակտիվում ունենալով 16 գոլ: Եվ ըստ այս ցուցանիշի, Մուրիելը Ա Սերիայի ռմբարկուների մրցավազքում զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին և Ռոմելու Լուկակուին: