ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը, գրում է Daily Mail-ը:
Ըստ թերթի՝ 22-ամյա ֆուտբոլիստին հավակնում են «Լիվերպուլը», «Յուվենտուսն» ու «Միլանը», սակայն «մերսիսայդցիները» ֆավորիտ են համարվում նիդերլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքում:
Այս մրցաշրջանում Մալենը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 23 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: