Կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն մասնակցել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրի՝ Ֆրանսիայի հետ խաղին (1-1) ու անձնական նոր ռեկորդ սահմանել:
24 տարեկան 98 օրականում նա դարձել է Ուկրաինայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ ավագը պաշտոնական խաղերում:
Զինչենկոն շրջանցել է Անատոլի Տիմոշչուկին, որը 2004 թվականին է դարձել ազգային ընտրանու ավագը՝ 25 տարեկանում: