Էստոնիան աշխարհի 2022 թվականի առաջնությունը սկսում է առանց մի շարք առանցքային խաղացողների և գլխավոր մարզչի, ովքեր վարակվել են կորոնավիրուսով:Այս մասին հայտնում է Էստոնիայի ֆուտբոլային միության մամուլի քարտուղարությունը:
Էստոնիային առաջիկա խաղերում չեն կարողանա օգնել միանգամից 15 խաղացող՝ Covid-19-ի դրական թեստավորմմաբ: Եվս 9 խաղացող հավաքականին չեն կարողացել միանալ այլ պատճառներով:
Կորոնավիրուսով է վարակվել նաև գլխավոր մարզիչ Թոմաս Հեբերլին: Էստոնիայի հավաքականը չի կարողանա հույս դնել նաև նրա մարզչական շտաբի աջակցության վրա:
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Էստոնիայի հավաքականն ընդգրկված է E խմբում, որի շրջանակում այսօր առաջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Չեխիայի հետ: