«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
Հաղորդվում էր, որ իսպանացին համաձայնել էր ամռանը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Բարսելոնա»։
«Բոլորը գիտեն, որ Լիոնել Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։ Ամեն շաբաթ նրա կողքին խաղալը յուրահատուկ ինչ-որ բան կլիներ։ Նա անհավանական բաներ է անում։
Ո՛չ Ժոան Լապորտան, ո՛չ ուրիշ ինչ-որ մեկն ինձ հետ դեռ չի կապվել։ Ես որոշել եմ չերկարաձգել պայմանագիրս «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ հետո ինչ կլինի, դեռ չգիտեմ։ Ինձ համար միակ ճիշտ տարբերակը հիմա ներկայի վրա կենտրոնանալն է»,- Գարսիայի խոսքերն է փոխանցում Goal-ը։