NBA- ի կանոնավոր առաջնությունում «Լոս Անջելես Կլիպերսը» 199: 110 հաշվով հաղթեց «Ատլանտա Հոքսին»: Սա վերջիններիս առաջին պարտությունն էր վերջին 7 խաղերում։ Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կավայ Լեոնարդն է ՝ 25 միավոր:
«Միլուոկի Բաքսը» 140:113 հաշվով առավելության հասավ «Ինդիանայի» նկատմամբ: Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դրյու Հոլիդեյն էր, ով դաբլ-դաբլ գրանցեց՝ 28 միավոր և 14 փոխանցում:
Մյուս խաղերում «Հյուսթոն Ռոքեթսը» «Տորոնտո Ռեփթորսի» հետ խաղում ընդհատեց 20 պարտություններից կազմված շարքը (117: 99), «Մեմֆիս Գրիզլիսը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Բոստոն Սելտիկսին» (132: 126), իսկ «Չիկագո Բուլզը» զիջեց «Յուտա Ջազզին»: (95:120):
Սան Անտոնիո — Շարլոտ — 97: 100
Քլիվլենդ — Սակրամենտո — 105: 119
Մինեսոտա — Օկլահոմա — 103: 112