Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Բենեվենտոյից» կրած պարտությունից հետո (0: 1) զանգվածային տարաձայնություն է տեղի ունեցել «Յուվենտուսի» հանդերձարանում: Այս մասին հայտնում է La Stampa-ն:
Նշվում է, որ խաղից հետո «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անելիի եւ թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի միջև տեղի է ունեցել բարձրաձայն խոսակցություն, բացի այդ, թիմի հանդերձարանից լսվել են բղավոցներ:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 28-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով պարտվել էր հետնապահներից մեկին՝ «Բենեվենտոյին»: 28-րդ տուրից հետո Պիրլոյի թիմը 55 միավորով 3-րդն է և արդեն 10 միավոր է զիջում առաջատար «Ինտերին»: