«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին ասել է, որ ակումբը չի պատրաստվում բաժանվել գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյից ու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:
«Մենք ունենք մի նախագիծ, որը մենք սկսել ենք նախորդ մրցաշրջանում, մեկ խաղ («Բենեվենտոյից» կրած պարտություն) չի փոխի ոչ մեր տեսակետները, ոչ էլ մեր ռազմավարությունը: Մենք շատ գոհ ենք մեր արածից, ուստի կշարունակենք աշխատել:
Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողն է, մենք չենք պատրաստվում բաժանվել նրանից:
Այս պարտությունը չի ազդի նաև Պիրլոյի ապագայի վրա: Մենք շարունակելու ենք աշխատել: Արդյո՞ք նա ավելի վատ է գործում, քան Սարրին և Ալեգրին: Մենք նրանցից դժգոհ չէինք, պարզապես կային տարբեր պատճառներ, որոնք ազդեցին նրանց հեռանալու վրա»,- մեջբերում է Պարատիչիին Football Italia-ն: