ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, ով մրցաշարում դարձել է 100 գոլի հեղինակ:
22-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել Լիգայի 1-ի 30-րդ տուրի ՝ «Լիոնի» դեմ խաղում:
Մբապեն ՊՍԺ-ի կազմում խփել է 84, իսկ Մոնակոյի կազմում՝ 16 գնդակ: Ընդհանուր առմամբ, նա մրցաշարում անցկացրել է 142 հանդիպում: Մբապեն նաև իր ակտիվում ունի 41 գոլային փոխանցում: