Լիգա 1-ի 30-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Լիոնին» ու հաղթեց 4-2 հաշվով։
Հանդիպման 15-րդ րոպեին հաշիվը բացեց Կիլիան Մբապեն, իսկ 32-ին Մարկինյոսի փոխանցումից հետո այն կրկնապատկեց Դանիլոն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 47-րդ րոպեին, աչքի ընկավ Անխել Դի Մարիան, իսկ 52-ին Մբապեն դուբլ ձևակերպեց։
Տասը րոպե անց «Լիոնի» կազմում գոլի հեղինակ դարձավ Սլիմանին, իսկ հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Կորնետը կրճատեց հաշվի տարբերությունը։ Լիոնցիներին ավելին անել չհաջողվեց։
ՊՍԺ-ն 63 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Լիոնը» 60 միավորով 3-րդն է։