Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին» ու ջախջախիչ հաշվով հաղթանակ տարավ: Խաղն ավարտվեց 1-6 հաշվով։
37-րդ րոպեին հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը, ապա դուբլ ձևակերպեց Սերժինյո Դեստը (43′, 53′)։ 3 րոպե անց Բուսկետսի փոխանցումից հետո աչքի ընկավ Լեո Մեսսին։ 71-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Ուսման Դեմբելեն, իսկ հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ Մեսսին դուբլ ձևակերպեց։
Տանտերերն այս 6 գոլին պատասխանեցին միայն մեկով․ 77-րդ րոպեին աչքի ընկավ Անդեր Բարենեչեան։
«Բարսելոնան» 62 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Սոսյեդադը» 45 միավորով՝ 5-րդ։