Հայտնի դարձավ Հայաստանի կանանց բասկետբոլի VBET առաջնության լավագույն քառյյակը: Վերջին ՝ վեցերորդ շրջանի ավարտից հետո, փլեյ-օֆֆ –ում, միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը. մարտի 24 ին և ապրիլի 2 –ին ՝ «Լես ֆոքսես»-«Էրեբունի», իսկ մարտի 31 -ին և ապրիլի 5 -ին ՝ «Երևան Բասկետ» — « Հատիս» թիմերը:
Եզրափակիչ կմտնեն այն թիմերը, որոնք մրցակցի նկատմամբ կհասնեն երկու հաղթանակի: Մյուս երկու թիմերը կխաղան երրորդ տեղի համար:
Առաջնության ավարտից հետո մրցաշարային աղյուսակում վեցյակը դասավորվել է հետևյալ հաջորդականությամբ.