Ուորւգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը կարող է հեռանալ «Յուվենտուսից»:
Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստը ներառված չէ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի ծրագրերում: «Յուվենտուսը» պատրաստ է լսել ուրուգվայցու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները: Իտալիայի չեմպիոնները ցանկանում են մոտ 35 միլիոն եվրո ձեռք բերել Բենտանկուրտի վաճառքից:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականը: