UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պաշտոնապես ավարտել է մարզական կարիերան: Այս մասին հայտարարել է UFC- ի նախագահ Դանա Ուայթը:
«Նա 100%-ով պաշտոնապես անցնում է թոշակի: Անհավանական էր դիտել, թե ինչպեսէիր դու աշխատում: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, վայելիր այն, ինչ սպասվում է քեզ ապագայում, ընկերս», — գրել է Ուայթը թվիթերում:
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերին Ջասթին Գեյջիին հաղթելուց հետո 32-ամյա Նուրմագոմեդովը հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: 32-ամյա մարտիկը MMA-ում 29 մենամարտ ունի իր ակտիվում, որոնցում նա տարել է միայն հաղթանակներ:
Միևնույն ժամանակ, Ուայթը չի կորցնում հույսը` համոզել Խաբիբին վերադառնալ մեծ սպորտ: