«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է պաշտոն զբաղեցնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»:
Աղբյուրի համաձայն, 36-ամյա գերմանացին ֆրանկֆուրտյան ակումբի ղեկավարության կողմից դիտարկվում է սպորտային տնօրենի պաշտոնում, որը Ֆրեդի Բոբին պետք է թողնի այս ամառ:
Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Լայպցիգի» հետ ոչ-ոքիից (1: 1) հետո Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը: