La Repubblica-ն հայտնում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է մնալ հռոմեական ակումբում:
Նշվում է, որ Ֆոնսեկային դուր է գալիս Իտալիայում, ուստի նա կցանկանար շարունակել աշխատել «Ռոմայի» հետ:
Այնուամենայնիվ, մասնագետի ապագան կախված կլինի «գայլերի» արդյունքներից, եթե Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին դուրս գա Չեմպիոնների լիգա, ապա ակումբի ղեկավարությունը Պաուլոյին պահելու է որպես թիմի գլխավոր մարզիչ:
Ներկա պահին «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 50 միավոր։