«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել ու դուրս մնացել շարքից:
Marca-ի փոխանցմամբ՝ բելգիացի խաղացողը 4-ից 6 շաբաթ բաց կթողնի: Ազարի համար սա հերթական վնասվածքն է այս մրցաշրջանում: Նա բոլորովին վերջերս էր ապաքինվել ու դաշտ վերադարձել: «Էլչեի» դեմ խաղում նա 15 րոպե էր խաղացել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «արքայական» ակումբում ևս հաստատել էին Ազարի վնասվածքը: