«Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ պատասխան խաղում վաղը հյուրընկալելու է «Ատալանտային»:
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 խաղացողի է հայտավորել առաջիկա հանդիպման համար: Ցանկից դուրս են մնացել որակազրկված Կազեմիրոն ու նորից վնասվածք ստացած Էդեն Ազարը:
📋✅ ¡Estos son los 19 jugadores convocados para el partido 🆚 @Atalanta_BC! #UCL pic.twitter.com/TVi43hjReD
— Real Madrid C.F. (@realmadrid) March 15, 2021
Հանդիպումը կայանալու է երեքշաբթի: Առաջին խաղում «Ռեալը» «Ատալանտային» հաղթել է 1-0 հաշվով: