«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի վնասվածքների մղձավանջը շարունակվում է: «Էլչեի» հետ խաղում փոխարինման դուրս գալուց ու 15 րոպե խաղալուց հետո բելգիացի խաղացողը նոր վնասվածք է ստացել:
Ազարի մոտ աջ ոտքի մկանային վնասվածք է: «Արքայական» ակումբը հաստատել է տեղեկությունը: Դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կթողնի բելգիացին:
Ազարը բաց է թողնելու վաղը կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում: