Մեկնարկել է Պերուի ֆուտբոլի առաջնությունը։ «Կարլոս Մանուչին» հաղթանակով է սկսել նոր մրցաշրջանը՝ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Ակադեմիա Կանտոլաոյին»։
Հանդիպման առաջին գնդակը խփել է Մաուրո Գևգեոզյանը, որը նաև նրա առաջին գնդակն էր նոր թիմի կազմում։ Մաուրո Գևգեոզյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 73-րդ րոպեին։
Մաուրոն «Կարլոս Մանուչի» է տեղափոխվել պերուական մեկ այլ ակումբից՝ «Կախամարկայից», որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել էր 15 գոլի հեղինակ։