«Յուվենտուսը» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կարող է անվճար բաց թողնել, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, սա կապված է պորտուգալացու բարձր աշխատավարձի հետ, որը մրցաշրջանի համար կազմում է 31 մլն եվրո: Հաղորդվում է նաև, որ «Յուվենտուսը» կարող է մոտ 86 մլն եվրո տնտեսել, եթե Ռոնալդուին այս ամառ բաց թողնի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ»:
Ռոնալդուն 2009-ից 2018 թվականներին է պաշտպանել «Ռեալի» գույները: «Սերուցքայինների» հետ նա 15 տիտղոս է նվաճել: «Արքայական ակումբի» կազմում պորտուգալացին 4 «Ոսկե Գնդակ» է նվաճել:
Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը Ա Սերիայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: