Լիգա 1-ի 29-րդ տուրում ՊՍԺ-ն ընդունել էր «Նանտին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։
42-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Դրաքսլերը։ Բայց երկրորդ կեսում հյուրերն ակտիվացան ու կարողացան հետ բերել կորցրածը։ 59-րդ րոպեին, նախ, Կոլոն հավասարեցրեց հաշիվը, ապա, 71-ին նրա կատարած փոխանցումից հետո Մոզես Սիմոնը հաղթանակ բարգևեց «Նանտին»։
ՊՍԺ-ն 60 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Նանտը» 27 միավորով՝ 18-րդ։