Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղաշարժվում է հենակների օգնությամբ։
Նա այսօր ժամանել է «Վիլլա Ստյուարտ» կլինիկա՝ բուժզննում անցնելու։ Գրում է Il Romanista-ն՝ հավելելով, որ Մխիթարյանը աջ ծնկի վնասվածք է ստացել։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակչի՝ «Շախտյորի» դեմ խաղի 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել ու փոխարինվել։
🔴 #Mkhitaryan a villa Stuart in stampelle per i controlli
📹 @spadoni_giacomo pic.twitter.com/C3XwklqtkG
— Il Romanista (@ilRomanistaweb) March 14, 2021