Ա Սերիայի 27-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Կալյարիին» ու հաղթանակ տոնեց։ Արդեն առաջին կեսում հանդիպման ելքը, կարելի է ասել, վճռվեց։ Թուրինցիներն ընդմիջման գնացին 3 գոլի առավելությամբ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն (10′, 25′, 32′): Պորտուգալացին երկրորդ գոլը խփեց 11-մետրանոցից։
Տանտերերը երկրորդ կեսում միայն կարողացան խփել հեղինակության գնդակը․ գոլի հեղինակ դարձավ Սիմեոնեն 61-րդ րոպեին։
«Յուվեն» 55 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Կալյարին» 22 միավորով 17-րդ տեղում է։