Բունդեսլիգայի 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Հերտային» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
54-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո հաշիվը բացեց Բրանդտը։ 80-րդ րոպեին Դարիդան ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ «Հերտային» թողնելով 10 հոգով։
Հանդիպման վերջակետը դրեց Մուկոկոն՝ կրկնապատկելով հաշիվը խաղի հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին։
Դորտմունդցիները 52 միավորով բարձրացան 5-րդ տեղ, իսկ Հերտան 21 միավորով 15-րդն է։