«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Արգենտինացու՝ Խոսեպ Գվարդիոլայի հետ միավորումը միանգամայն հավանական է համարվում: Եթե Մեսսին հեռանա թիմից, ապա նրա դիրքում կատալոնացիները կարող են ձեռք բերել «Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Անցած ամառ արգենտինացին կատալոնական ակումբից հեռանալու փորձ կատարեց, սակայն արդյունքում որոշեց մնալ:
33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հիմնական հավակնորդներն են համարվում «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ը: