Հարավաֆրիկացի Պատրիս Մոթսեպեն այսօր ընտրվել է Ֆուտբոլի Աֆրիկայի Կոնֆեդերացիայի (CAF) նոր նախագահ՝ հինգ տարի ժամկետով: Այդ մասին հայտնում է Maghreb Arabe Press-ը:
CAF-ի նոր ղեկավարի ընտրությունը տեղի է ունեցել Ռաֆատում տեղի ունեցող Կոնֆեդերացիայի 43-րդ Գլխավոր ասամբլեայում:
Մոթսեպեն 59 տարեկան է, նա արդյունաբերող է, իր երկրի ամենահարուստ գործարարներից մեկը: Նա նաև հանդիսանում է Հարավաֆրիկյան «Մամելոդի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:
Հարավաֆրիկացին կփոխարինի CAF-ի նախագահ Ահմադ Ահմադին, ով Մադագասկարից է․ նրա գորխունեությունը կասեցվել էր 2020-ի՝ կոռուպցիայի մեղադրանքների պատճառով: