«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Vbet Հայաստանի գավաթի խաղարկության «Վեսթ Արմենիայի» (2:0) դեմ քառորդ եզրափակիչ առաջին խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին.
-Խաղի մասին:
-Խայտառակ վատ ֆուտբոլ խաղացինք: Հոգեբանորեն սխալ մոտեցանք խաղին: Որքան էլ փորձեցինք տղաներին պատրաստել, առաջին խաղակեսը ցույց տվեց, որ թաթերի վրա ենք մտել խաղադաշտ և օբյեկտիվորեն պատժվեցինք: Վատ առաջին կեսից հետո փորձեցինք ինչ-որ բաներ շտկել, բայց ֆուտբոլը նման բաներ չի սիրում ու չի ներում: Եթե ճիշտ չես մոտեցել խաղին, չկա ճիշտ մտածելակերպ, արդյունքի մասին մտածելը երկրորդական է: Ամեն դեպքում ունենք երկրորդ խաղ, կպատրաստվենք պատասխան խաղին և կփորձենք իրավիճակը շտկել: Այսօրվա խաղում «Վեսթ Արմենիան» արժանիորեն հաղթանակ տարավ: Մրցակիցը գերազանցեց թե՛ ցանկությամբ, թե՛ ագրեսիայով ու նաև կարողացավ օգտագործել գոլային պահերը:
— Ինչպե՞ս եք գնահատում կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը:
— 80-ը՝ 20-ի՝ ի օգուտ «Վեսթ Արմենիայի»: