«Յուվենտուսը» պլանավորում է երկարաձգել Ֆաբիո Պարատիչիի ու Ֆեդերիկո Կերուբինիի պայմանագրերը, որոնք զբաղեցնում են ակումբի մարզական տնօրենների պաշտոնները։
Թուրինյան ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ չնայած Ա Սերիայի ու Չեմպիոնների լիգայի ձախողած մրցաշրջանին։
Սպասվում է, որ պայմանագրերի երկարաձգումը կկայանա մոտ ժամանակներս։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Յուվենտուսը» պլանավորում է վերակառուցել թիմն ու մաքրել կազմը։