«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի կարծիքն ամառային տրանսֆերային պատուհանում թիմը ուժեղացնելու վերաբերյալ չի համընկնում ակումբի նախագահի ՝ Ժոան Լապորտայի կարծիքի հետ:
Diario Sport-ը գրում է, որ մարզիչը ցանկանում է «Բարսայի» կազմում տեսնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային, այլ ոչ թե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, որի հետ Լապորտան արդեն սկսել է բանակցությունները:
«Բարսայի»մարզիչը կապեր է պահպանում Դեպայի հետ, նրանք շփվում են: Չնայած առաջարկի ավելի մեծ քանակին, որը խաղացողը ստանում է, նա որոշել է սպասել «Բարսայի» վերջնական որոշմանը:
Դեպայը արդեն համաձայնեցրել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի պայմանները: Տրանսֆերի դեպքում նա կդառնա թիմի ամենացածր վարձատրվող խաղացողներից մեկը: Հարձակվողը ցանկանում է շանսը օգտագործել և երկրորդ անգամ փորձել իրեն գրանդ ակումբում, քանի որ չկարողացավ հաջողության հասնել «Մանչեսթեր Յունայթեդում»: Նա վստահ է, որ կարող է լավ հանդես գալ «Բարսայի» կազմում: Կումանը նույնպես համոզված է դրանում:
«Բարսելոբայի» մարզիչը մեջբերում է այն այն փաստը, որ Ագուերոն վնասվածքի պատճառով բաց է թողել գրեթե ամբողջ մրցաշրջանը: Նա Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 6 խաղ: Դեպայը 28 հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում, դարձել 14 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: