Ըստ հայտնի ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Յուվենտուսը» մտադիր է մաքրել կազմը և վերակառուցել թիմը:
Հաղորդվում է, որ նոր նախագծի առանցքը կազմում են կիսապաշտպաններ Ուեսթոն Մաքքենին և Ֆեդերիկո Կիեզան, դարպասապահ Վոյցեխ Շչեսնին և պաշտպան Մաթիս դե Լիգտը:
Առաջիկայում թուրինյան ակումբը կքննարկի ապագան հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը:
Նշվում է նաև, որ կիսապաշտպան Աարոն Ռեմզին, ամենայն հավանականությամբ, ևս կլքի ակումբը: