«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է փոխել երկրորդ թիմի՝ «Բարսելոնա Բ»-ի անվանումը: El Mundo Deportivo-ի համաձայն ՝ թիմը կրկին կկոչվի «Բարսելոնա Աթլետիկ»:
Կատալոնացիների դուբլը ստեղծվել է 1970 թվականին և կրել էր հենց «Բարսելոնա Աթլետիկ» անունը: 1990-ին Իսպանիայի ֆուտբոլային ասոցիացիայի այն ժամանակվա օրենքի համաձայն անվանումը վերանվանվեց «Բարսելոնա Բ»:
2008 թ.-ին Լապորտան, ով այդ ժամանակ Բարսելոնայի նախագահն էր, վերադարձրեց «Բարսելոնա Աթլետիկ» անունը, բայց նրա իրավահաջորդ Սանդրո Ռոսելը երկու տարի անց ավելացրեց «Բ» տառը:
«Բարսելոնա Բ»-ն խաղում է Սեգունդա Բ-ում` Իսպանիայի ուժեղագույն երրորդ դիվիզիոնում: