«Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր ստորագրել Սերխիո Ագուերոյի հետ, որի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է այս ամռանը:
TyC Sports-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը մի քանի ժամ առաջ առաջարկ է արել արգենտինացի հարձակվողին: Հիմա որոշողը Ագուերոն է: Հարձակվողը «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի մտերիմ ընկերներից է: Ակումբի նորընտիր նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ նրա գալը կարող է համոզել Ագուերոյին մնալ «Բարսելոնայում»:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն 6 խաղի է մասնակցել ու արդյունավետ գործողություններով աչքի ընկնել չի կարողացել: