«Գալաթասարայի» հարձակվող Ռայան Բաբելը փոխել է ակումբային գրանցումը։
Նիդերլանդացի հարձակվողը վերադարձել է «Այաքս»։ Ամստերդամում Բաբելը հանդես կգա վարձավճարով մինչև այս ամառ։ Ֆուտբոլիստը հենց «Այաքսի» սանն է հանդիսանում:

Հիշեցնենք, որ 33-ամյա մարզիկը անցած ամառ էր միացել թուրքական թիմին`տեղափոխվելով «Ֆուլհեմից»: