Շարունակվում են VBET Ա-Լիգայի եզրափակիչ հանդիպումները «Վահագնի Սիթիի» և «Դվինի» միջև:
«Վահագնի Սիթին» եզրափակիչի չորրորդ խաղում առավելության հասավ «Դվինի» նկատմամբ: Շարքի հաշիվն է 2-4՝ հօգուտ «Վահագնի Սիթիի»։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Դարիուս Կլարկն էր «Վահագնի Սիթիից», որը վաստակեց 30 միավոր:
Եզրափակիչ շարքը կավարտվի այն դեպքում, երբ թիմերից մեկը կգրանցի 5 հաղթանակ: