Միլանի «Ինտերը» այսօր և վաղը կարող է երեք նշանակալից տրանսֆեր իրականացնել, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրը նշում է, որ Միլանը ներկայացնող թիմը համաձայնեցրել է պայմանագրերը «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Էշլի Յանգի, «Տոտենհեմի» առաջատարներից Քրիստիան Էրիկսենի և «Չելսիի» հարձակվող Օլիվյեի Ժիրուի հետ և մոտակա 24 ժամի ընթացքում գործարքների մասին կհայտարարվի պաշտոնապես։
Իսկ թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն փնտրում է 4-րդ նորեկին և ամենայն հավանականությամբ նա կլինի «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը: