Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Նունո Մենդեշը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, գրում է La Gazzetta dello Sport- ը:
«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում 18-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ակումբի հետ պորտուգալացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2025 թվականի ամառ: Մենդեսի պայմանագրում փոխհատուցման չափը 70 միլիոն եվրո է:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել «Լիվերպուլը»: