Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 10-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր ևս ֆուտբոլային հանդիպումներն այդքան շատ չեն, սակայան երկու հանդիպում այս երեկո կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկու պատասխան հանդիպում։ Երկու խաղերն էլ կկայանան Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին։
«Լիվերպուլ»-«Լայպցիգ»
«Լիվերպուլը» առաջին խաղում երկու անպատասխան գնդակ էր ուղարկել Նագելսմանի թիմի դարպասը։ ԱՊԼ-ում Կլոպի թիմի գործերն այդքան էլ լավ չեն և թվում է, որ Չեմպիոնների Լիգան միակ հարթակն է, որտեղ մերսիսայդցիները կարող են հաջողություն գրանցել։ Սակայն դեռ պետք է անցնել «ցուլերի» արգելքը։ Իսկ «Լայպցիգն» այս երեկո կարող է անակնկալներ մատուցել․․․
ՊՍԺ-«Բարսելոնա»
Կկարողանա՞ կատալոնական ակումբը հրաշք գործել․ դժվար է հավատալ, որ դա հնարավոր է, բայց սա ֆուտբոլ է և ամեն ինչ․․․ Առաջին խաղում ֆրանսիական թիմը 4-1 հաշվով հաղթանակ էր տարել, իսկ պատասխան խաղում կբացակայի Նեյմարը։ Սակայն դա ամենևին պատճառ չի կարող հանդիսանալ, որ ՊՍԺ-ն կորցնի առաջին խաղում ձեռք բերած հսկայական առավելությունը։ Ինչ որ բան հուշում է, որ այս երեկո մեզ կրկին սպասվում է գոլային հրավառություն․․․ Դե, մենք բոլորովին դեմ էլ չենք լինի դրան և անհամբեր կսպասենք ֆրանկո-կատալոնական հերթական գլուխործոցին այս երեկո։
Իսկ ԱՊԼ-ում կկայանա «Մանչեսթեր Սիթի» – «Սաութհեմփթոն» դիմակայությունը (22:00):
Մեկ հանդիպում էլ կկայանա ։ա Լիգայում․ «Աթլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ կընդունի «Աթլետիկ Բիլբաոյին»։ Հանդիպման մեկնարկը՝ 22։00-ին։
Բունդեսլիգայում կկայանա «Արմինիա» – «Վերդեր» հանդիպումը (21։30), իս Ֆրանսիայի առաջնության շրջանակում՝ «Մարսել» – «Ռեն» հանդիպումը (22։00),