Ըստ Il Corriere della Sera-ի, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: 39-ամյա հարձակվողը RAI- ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, եթե ակումբի ղեկավարությունը նույնն է ցանկանում:
Այնուամենայնիվ, նշվում է, որ միլանյան ակումբն արդեն սկսել է որոնել նոր հարձակվող, որը մոտ ժամանակներս կարող է փոխարինել Իբրային:
Gazzetta dello Sport-ն իր հերթին հայտնում է, որ «Միլանի» ղեկավարությունը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիեի հետ:
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Միլանյան ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը մինչ 2026 թվականը: Կիսապաշտպանի աշխատավարձը կարող է աճել մեկ մրցաշրջանում 2.2 միլիոն եվրոյից մինչև 3-4 միլիոն: