NBA-ի հնգակի չեմպիոն Կոբի Բրայանտի այրին՝ Վանեսա Բրայանտը, շահել է դատական գործը ՝ կապված իր ամուսնու ուղղաթիռի վթարից վայրից լուսանկարները ապօրինի հրապարակելու հետ, հայտնում է Los Angeles Times-ը:
Բրայանտի այրին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի այն բանի համար, որը, նրա կարծիքով, վերջինիս տեղակալներն ապօրինի կերպով լուսանկարներ են հրապարակել ուղղաթիռի վթարի վայրից:
Վանեսա Բրայանտը պահանջել է, որ բոլոր ներգրավվածները պատժվեն անձնական կյանք ներխուժելու և դիտավորյալ հուզական վնաս պատճառելու համար: Դատական նիստի արդյունքներից հետո դատավորը թույլ տվեց հրապարակել շերիֆի տեղակալների անունները, որոնք ներգրավված են լուսանկարի հրապարակման մեջ:
Նախորդ տարվա հունվարի 26-ին Բրայանտը մահացել է Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարի արդյունքում: Զոհվել էին նաև նրա 13-ամյա դուստրը և ևս յոթ հոգի: