«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, 29-ամյա սենեգալացու պայմանագիր ստորագրելու տարբերակը դիտարկվում է «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Բավարիայի» կողմից, որոնք արդեն խաղացողի վերաբերյալ տեղեկատվություն են խնդրել նրա գործակալ Ֆալի Ռամադանից:
Միևնույն ժամանակ, նշվում է, որ «Նապոլին» նախատեսում է 70 միլիոնից 80 միլիոն եվրո ստանալ Կուլիբալիի վաճառքից, որի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Այս մրցաշրջանում սենեգալցի կենտրոնական պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում: