Տրանսֆերային պատուհանի փակվելուց հաշված րոպեներ առաջ «Լոռին» հասցրել է ևս մեկ ձեռքբերում կատարել։ «Լոռի» է տեղափոխվել չեռնոգորացի եզրային հարձակվող Ֆիլիպ Կուկուլիչիչը։
25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Չեռնոգորիայի Պրեմիեր լիգայի «Զետա Գոլուբովաց», «Իսկրա», սերբական «Զեմուն», «Գրաֆիցար» թիմերում։
Կուկուլիչիչի վերջին ակումբը Սլովենիայի Պրեմիեր լիգայի «Ալումինիյն» է։ «Լոռիի» նորեկը հանդես է եկել նաեւ Չեռնոգորիայի Մ19 հավաքականում։