«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի ապաքինումը դանդաղ է ընթանում, ու նա կարող է չխաղալ առաջիկա կիրակի կայանալիք մադրիդյան դերբիում, հաղորդում է AS-ը։
Ենթադրվում էր, որ Ազարին մկանային վնասվածքից ապաքինվելու համար 3-4 շաբաթ անհրաժեշտ կլինի։ Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ևս վստահ էր, որ նա պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ խաղին։ Սակայն Ազարի ապաքինումը դանդաղել է։
Այսօրվա մարզմանը 30-ամյա բելգիացին մարզվել է մարզասրահում ու չի աշխատել դաշտում։ Այս դեպքում քիչ հավանական է թվում, որ Ազարը պատրաստ կլինի «Ատլետիկոյի» դեմ խաղին։
Ազարը ընթացիկ մրցաշջրանում Լա լիգայի 8 հանդիպման է մասնակցել ու դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։